Սլովակիան չի աջակցի Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովի եզրակացություններին
Աշխարհ
Սլովակիան չի աջակցի հինգշաբթի օրը նախատեսված ԵՄ գագաթնաժողովի՝ Ուկրաինայի վերաբերյալ վերջնական փաստաթղթերի դրույթներին՝ «Դրուժբա» նավթատարի վերաբերյալ կետի բացակայության պատճառով։ Այս մասին հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Մենք խնդրել ենք, որ Ուկրաինայի գագաթնաժողովի վերջնական փաստաթղթերում ներառվի «Դրուժբա» նավթատարին վերաբերող բաժինը։ Անհայտ պատճառներով սա սկզբունքորեն մերժվել է։ Ես հայտարարում եմ, որ չեմ քվեարկի Ուկրաինային վերաբերող վերջնական փաստաթղթերի օգտին», - ասել է վարչապետը Ազգային խորհրդի (Սլովակիայի խորհրդարան) Եվրոպական հարցերով հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Սլովակա-ուկրաինական հարաբերությունները միակողմանի տոմս չեն, որտեղ մենք նրանց ամեն ինչ պարտական ենք, իսկ մյուս կողմը՝ ոչինչ», - հավելել է Ֆիցոն։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)