Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կբախվի Patriot ՀՕՊ համակարգի համար հրթիռների պակասի հետ
Աշխարհ
Ուկրաինան կբախվի Patriot հրթիռների պակասի հետ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
BBC-ին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, նա նշել է, որ Կիևը «անպայման կունենա Patriot հրթիռների պակաս, ինչը խնդիր կլինի»։ Զելենսկիի խոսքով, այժմ հարցն այն է, թե «երբ կսպառվեն Մերձավոր Արևելքի բոլոր պաշարները»։
Նախկինում ուկրաինացի ռազմական փորձագետ Իվան Կիրիչևսկին զգուշացրել էր այդ հրթիռների պակասի մասին՝ որպես պատճառ նշելով Իրանի շուրջ հակամարտությունը։
RBC-Ukraine-ի տվյալներով՝ PAC-3 MSE հրթիռների համաշխարհային արտադրությունը տարեկան կազմում է մոտ 650 միավոր։ Սակայն, Մերձավոր Արևելքում մի քանի շաբաթ տևած հակամարտության ընթացքում կարող էին օգտագործվել այդ հրթիռներից ավելի քան 1000-ը։ Գործակալության հաշվարկներով՝ Ուկրաինան ձմռանը կարող էր օգտագործել մոտ 117 PAC-3։
Ինչպես նշում են գործակալության վերլուծաբանները, Patriot-ը ներկայումս Ուկրաինայի բանակի զինանոցում միակ տեսակի հակաօդային պաշտպանության համակարգն է, որը կարող է որսալ բալիստիկ հրթիռները։ Ֆրանս-իտալական SAMP/T համակարգերի կողմից նման հրթիռների որսման վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)