Ամառանոցում մի շարք բույսերի համար սպառնում է ազատազրկում. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանում քաղաքացիներին զգուշացրել են, որ որոշ բույսերի աճեցումը ամառանոցներում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Այս մասին «РИА Новости»-ն հայտնել է իրավաբան Ալեքսանդր Խամինսկին՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր պարունակող բույսերին։
Նրա խոսքով՝ նման բույսերի թվում են կանեփը, քնաբեր մակը, «հավայական վարդը», եռագույն իպոմեան, գուշակների սալվիան, հարմալան, միմոզա հոստիլիսը և կապույտ լոտոսը։ Իրավաբանը նշել է, որ դրանց աճեցման համար նախատեսված են ինչպես վարչական տուգանքներ, այնպես էլ քրեական պատասխանատվություն։ Պատասխանատվություն կարող է առաջանալ նաև այն դեպքում, եթե նման բույսերը աճում են վայրի և չեն ոչնչացվում հողամասի տիրոջ կողմից։
Խամինսկու խոսքով՝ խոշոր չափերով աճեցման դեպքում կարող է կիրառվել մինչև ութ տարվա ազատազրկում։ Օրինակ՝ խոշոր չափ է համարվում 10-ից ավելի մակի կամ 20-ից ավելի կանեփի թփերի աճեցումը։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)