Զումերները պատրաստ չեն զոհաբերությունների հանուն կարիերայի
Հասարակություն
Z սերնդի ներկայացուցիչները քիչ են հավատում դասական կարիերային և չեն պատրաստվում անձնական կյանքի հաշվին առաջընթաց ապահովել։ Այս մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է Ventra Go ընկերության մարքեթինգի տնօրեն Աննա Լարիոնովան՝ ներկայացնելով երիտասարդների շրջանում անցկացված հարցման արդյունքները։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 17 տոկոսն է պատրաստ աշխատել ավանդական 5/2 գրաֆիկով։ Մինչդեռ 36 տոկոսը նախընտրում է ճկուն աշխատանքային ժամեր, իսկ 32 տոկոսը՝ լիովին ազատ գրաֆիկ՝ առանց ժամանակային կոշտ սահմանափակումների։ Յուրաքանչյուր հինգերորդ երիտասարդ աշխատանքի ընտրության ժամանակ առաջնահերթ համարում է անձնական և աշխատանքային կյանքի հավասարակշռությունը։
Միևնույն ժամանակ, փորձագետները նշում են, որ զումերները չեն խուսափում աշխատանքից․ շատերը սկսում են աշխատել դեռ ուսման ընթացքում՝ նախընտրելով այնպիսի զբաղվածություն, որտեղ փորձ կամ հատուկ հմտություններ չեն պահանջվում։ Նրանց համար ավելի գրավիչ են ճկուն և արագ վարձատրություն ապահովող աշխատանքները, ինչպիսիք են առաքիչը կամ սպասարկման ոլորտի այլ մասնագիտությունները։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)