ԲՐԻԿՍ երկիրը իր ռազմածովային նավատորմն ուղարկել է Օրմուզի նեղուցի ուղղությամբ
Տնտեսություն
Հնդկաստանը իր ռազմածովային նավատորմի մի քանի նավ է ուղարկել Օմանի ծոց՝ Օրմուզի նեղուցի մերձակայք՝ ապահովելու նավարկության անվտանգությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Տեղեկությունների համաձայն՝ խոսքը վերաբերում է ավելի քան կես տասնյակ ռազմական նավերի, այդ թվում՝ նաև լոգիստիկ ապահովման նավերի, որոնք տեղակայվելու են նեղուցից արևելք։ Նշվում է, որ Հնդկաստանը չի նախատեսում իր նավատորմը մտցնել հենց Օրմուզի նեղուց, սակայն ձգտում է վերահսկել իրավիճակը տարածաշրջանում։
Միաժամանակ Նյու Դելին ակնկալում է, որ Իրանը թույլ կտա իր նավթատարներին դուրս գալ Պարսից ծոցից դեպի Օմանի ծոց։ Տարածաշրջանում լարվածության ֆոնին էներգակիրների մատակարարումները շարունակում են մնալ գլոբալ ուշադրության կենտրոնում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)