«Բուշեհրի» էներգետիկ հանգույցից 350 մետր հեռավորության վրա գտնվող կառույցը հարվածի է ենթարկվել. IAEA
Աշխարհ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) անկախ կերպով հաստատել է, որ Իրանի Բուշեհրի ատոմակայանի ռեակտորից մոտ 350 մետր հեռավորության վրա գտնվող կառույցը հարվածի է ենթարկվել «արկի» կողմից և ոչնչացվել է։
«Չնայած ռեակտորն ինքը չի վնասվել և աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, ատոմակայանների վրա կամ դրանց մոտ ցանկացած հարձակում խախտում է զինված հակամարտությունների ընթացքում միջուկային անվտանգության և պահպանության ապահովման համար սահմանված յոթ հիմնարար սկզբունքները և երբեք չպետք է տեղի ունենա»,- հայտարարել է IAEA-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ գործակալության հրապարակած հայտարարությունում։
Գրոսին ավելի վաղ նշել էր, որ օբյեկտին հասցված վնասը, ըստ նախնական գնահատականների, «շատ նշանակալի» չի համարվում, սակայն հարվածի մանրամասները դեռևս չէին հաստատվել։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)