Օրբան․ Ուկրաինան երկրորդական խնդիր է և թուլացնում է ԵՄ-ն
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան թուլացնում է Եվրոպական միությունը և եվրոպական երկրների համար հանդիսանում է երկրորդական խնդիր։
«Ուկրաինան լուծում չէ։ Ուկրաինան խնդիր է։ Ուկրաինան մեզ թուլացնում է։ Եթե ցանկանում ենք ավելի ուժեղ լինել, պետք է կենտրոնանանք ինքներս մեզ վրա, ոչ թե Ուկրաինայի։ Ուկրաինան մեզ համար պարզապես երկրորդական հարց է։ Առաջին խնդիրը Եվրոպայում այնպիսի անվտանգության համակարգ ստեղծելն է, որը բավարար լավ և անվտանգ կլինի մեզ համար»,- ասել է Օրբանը GB News-ին տված հարցազրույցում։
Նա նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է առաջնահերթություն տան անվտանգության, խաղաղության և երկարաժամկետ կայունության ապահովմանը: Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)