Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան կապակցությամբ, հաղորդում է Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։
IRIB-ն իր տելեգրամյան ալիքում հրապարակել է «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիին, որում ցավակցություն է հայտնել Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան կապակցությամբ»։
«Ձերդ Գերազանցություն, խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան կապակցությամբ», - ասվում է հրապարակված փաստաթղթում։


















































Ամենադիտված
Նազենի Հովհաննիսյանը՝ գեղեցիկ կարգավիճակում (տեսանյութ)