Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Հայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբ 

«Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հեծանիվ հորինելու բան չկա. թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական շատ գործիչներ բազմիցս են նշել, որ առաջիկա ընտրություններում առաջնային նշանակություն է ստանալու ընդդիմադիր դաշտի պահվածքը: Խոսքը, հասկանալի է, իրապես ընդդիմադիր ուժերի մասին է, այն ուժերի, որոնք հստակ հայտարարում են, որ դեմ են փաշինյանական իշխանությանը:

Տեսեք, մի կողմում փաշինյանական իշխանությունն ու իր սատելիտ կուսակցություններն են: Այսինքն, այն ուժերը, որոնք ակնհայտորեն աշխատում են Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության վերարտադրության համար: Մյուս կողմում ընդդիմադիր ուժերն են կամ առնվազն ընդդիմադիր կեցվածքով հանդես եկողները, որոնք, դատելով առկա իրողություններից, առաջիկա ընտրություններում քիչ չեն լինելու: Լավ է դա, թե ոչ, մեկ այլ հարց է: Բայց նախանշվող իրողություն է:

Թե՛ հիմնական ընդդիմադիր ուժերը, թե՛ ընդդիմադիր դիրքավորվածները, բնականաբար, ասելու են (ասում են), թե պայքարում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չլինի իշխանության: Ասելու են (ասում են), որ պայքարում են իշխանության գալու համար: Դա քաղաքականության, ընտրությունների դեպքում բնական է, հասկանալի, օրինաչափ:

Բայց կարևոր հարց է ընդդիմադիր կանխատրամադրված ընտրողի կողմնորոշվելու հնարավորությունը: Ինչպե՞ս կողմնորոշվեն այս իշխանությանը մերժող ընտրողները:

Բնականաբար, կներկայացվեն ծրագրեր, մոտեցումներ, խոստումներ: Դրանք, իհարկե, շատ կարևոր են: Բայց, կարծում ենք, ընտրողների համար լրացուցիչ ու լավ կողմնորոշիչ դրսևորում, կարելի է ասել՝ ինքնատիպ «լակմուսի թուղթ» է լինելու այն, թե այս կամ այն ուժը, գործիչն իրեն ինչպես է պահում այլ ընդդիմադիրների հանդեպ:

Այսինքն, ո՞վ, ո՞ր ուժն է, որ փաշինյանական իշխանություններին «դատափետելուն» զուգահեռ իր պարտադիր պարտքն է համարում հարձակվել այլ ընդդիմադիրների վրա: Ո՞վ է կոչ անում այս կամ այն ընդդիմադիր ուժին չընտրել, այլ ոչ թե խոսում, օրինակ՝ իրեն ընտրելու մասին: Ո՞վ է փափագում, որ այս կամ այն ուժը չգրանցվի: Եվ այսպես շարունակ: Եվ երբ այդ ամեն ինչը յուրաքանչյուր ոք պարզապես ուսումնասիրի, կարծում ենք, իր համար շատ բան պարզ կլինի: Ավելին, ամեն մեկը կստանա իր՝ մի շարք հարցերի պատասխաններ:

Այնպես որ, կարծում ենք, ընդդիմադիր ուժերի և գործիչների՝ միմյանց նկատմամբ հրապարակային վերաբերմունքն ամենից հստակ «լակմուսի թուղթն» է լինելու հունիսի 7-ի առաջիկա ընտրություններում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ
Ամենադիտված