Հորդանանում սիրիացի փախստականների թիվը հասնում է 30 հազարի
Մերձավոր Արևելք
Ռեկորդային թվով սիրիացի փախստականներ են արտագաղթել հարևան Հորդանան վերջին 24 ժամվա ընթացքում. ուրբաթ օրը հայտնել է ՄԱԿ-ը։
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը նշել է, որ շուրջ 6,400 սիրիացի փախստական է արտագաղթել Հորդանան՝ սկսած հինգշաբթի օրվանից, և որ արտագաղթողների թիվը հասել է 30,000-ի:
Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը Շվեյցարիայի Դաղոս քաղաքում անցկացվող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ նշել է, որ թե՛ իր երկրում և թե՛ Լիբանանում սիրիացի փախստականներն օգնության կարիք են զգում: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ