Արաբական երկրների արտգործնախարարները կոչ են արել Իրանի հետ կապված իրավիճակի լիցքաթափման
Աշխարհ
12 երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություններ են անցկացրել Ռիադում, որից հետո կոչ են արել Իրանի հետ կապված իրավիճակի լիցքաթափման։
«Այս հարձակումները (Իրանի կողմից) չեն կարող արդարացվել որևէ հանգամանքներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Երկրները կոչ են արել Իրանին դադարեցնել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակումները, որոնք, նրանց պնդմամբ, թիրախավորում են քաղաքացիական թիրախները, այդ թվում՝ նավթային ենթակառուցվածքները։
«Հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, և պետք է հարգվեն միջազգային իրավունքը, մարդասիրական իրավունքը և բարիդրացիության սկզբունքները։ Սա պետք է լինի առաջին քայլը դեպի լարվածության թուլացում և տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնում», - նշվում է փաստաթղթում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու