Գերմանիան հաստատել է Հորմուզի նեղուցում գործողություններին մասնակցելու հնարավորությունը
Աշխարհ
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը չի բացառել Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո Պարսից ծոցի տարածաշրջանում նավագնացության անվտանգության ապահովմանը Գերմանիայի մասնակցության հնարավորությունը։
«Մենք կարող ենք նաև մասնակցել Հորմուզի նեղուցում իրականացվող գործողություններին։ Օրինակ, եթե դա ենթադրում է ականազերծում կամ նմանատիպ աշխատանքներ», - ասել է Դոբրինդտը ARD հեռուստաընկերության ծրագրում։
Նախարարը նաև աջակցել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի այն դիրքորոշմանը, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը «Գերմանիայի պատերազմը չէ»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու