Պեկինը խիստ արձագանքել է Իրանի պաշտոնյաներին ոչնչացնելու Իսրայելի հայտարարությանը
Համաշխարհային Մամուլ
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կոշտ արձագանք է հայտնել Իսրայելի հայտարարությանը՝ կապված Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների ոչնչացման հնարավորության հետ։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ Պեկինը «շոկի մեջ է» նման հայտարարություններից՝ ընդգծելով, որ դրանք անընդունելի են միջազգային հարաբերություններում։
Չինական կողմը նշել է, որ ուժի կիրառումը և պետական գործիչների նկատմամբ հաշվեհարդարները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին։ Լին Ցզյանի խոսքով՝ հատկապես մտահոգիչ են քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածները, որոնք ավելի են խորացնում տարածաշրջանային լարվածությունը և վտանգում խաղաղ բնակչությանը։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն թույլատրել է հարվածներ հասցնել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ առանց լրացուցիչ համաձայնեցման։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու