Միացյալ Նահանգները կոչ է արել այլ երկրներին Սիրիայից վերադարձնել իրենց հանցագործ քաղաքացիներին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը կոչ է արել երկրներին վերադարձնել Սիրիայում կատարված հանցագործություններին մասնակցած իրենց քաղաքացիներին։ Այս մասին ասվում է հատուկ ներկայացուցչի հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։
«Սիրիայում մարդասիրական և անվտանգության մարտահրավերները լիարժեքորեն լուծելու համար անհրաժեշտ է, որ ծագման երկրները վերադարձնեն, վերականգնեն և, ի վերջո, վերաինտեգրեն Սիրիայում գտնվող իրենց քաղաքացիներին։ Անհրաժեշտության դեպքում երկրները պետք է ապահովեն, որ նրանք պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար», - նշվում է հայտարարության մեջ։
Նա նաև կոչ է արել երկրներին ավելացնել ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարվող ներդրումները՝ Սիրիայի ենթակառուցվածքների վերակառուցման և երկրում անվտանգությունն ամրապնդելու համար անհրաժեշտ ծրագրերի ֆինանսավորումը մեծացնելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու