ԱՄՆ-ն սխալ է թույլ տվել՝ թույլ տալով իրեն ներքաշվել Իրանի հետ պատերազմի մեջ․ Օմանի ԱԳՆ
Աշխարհ
Միացյալ Նահանգները մեծ սխալ թույլ տվեց՝ թույլ տալով իրեն ներքաշել Իրանի հետ պատերազմի մեջ։ Վաշինգտոնն ու Թել Ավիվը երբեք չեն հասնի ցանկալի արդյունքների, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին։
ԱՄՆ-Իրան բանակցություններում միջնորդած նախարարի խոսքով՝ Հորմուզի նեղուցի փակման և դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում։
«Եթե այս պատերազմի ճարտարապետները սա չէին կանխատեսել, ապա դա անկասկած լուրջ սխալ է։ Ամերիկյան վարչակազմի մեկ այլ կոպիտ սխալ՝ իհարկե, առաջին հերթին, այն էր, որ թույլ տվեց իրեն ներքաշվել այս պատերազմի մեջ։ Սա ԱՄՆ պատերազմ չէ, և չկա որևէ բարենպաստ սցենար, որի դեպքում ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմից կստանան այն, ինչ ուզում են», - գրել է նախարարը The Economist-ի համար հոդվածում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու