Մակրոնը կոչ է արել դադարեցնել Մերձավոր Արևելքի էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել է արգելել Մերձավոր Արևելքի հակամարտության խաղաղ բնակիչների վրա հարձակումները՝ մեկնաբանելով տարածաշրջանում նավթագազային օբյեկտների վրա վերջերս հասցված հարվածները։ Նա այս մասին լրագրողներին ասել է Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ։
«Մենք կողմ ենք այս հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հարձակումների մորատորիումի, ինչպես նաև արագ դեէսկալացիայի», - ասել է նա՝ նշելով, որ նման հարվածների հետևանքները զգացվում են ամբողջ աշխարհում: Մակրոնը հիշեցրեց, որ նավթի և գազի գները կտրուկ բարձրացել են Հորմուզի նեղուցի փակումից հետո հակամարտության սկսվելուց ի վեր, և զգուշացրեց, որ եթե արտադրական հզորությունները ոչնչացվեն, «այս պատերազմի հետևանքները շատ ավելի երկարատև կլինեն»:
Մակրոնը չի կենտրոնացել Իրանի նավթարդյունաբերական օբյեկտների վրա հարվածների վրա, սակայն Պարսից ծոցի մի քանի երկրներում արտադրական օբյեկտների վրա Իրանի կողմից ձեռնարկված պատասխան հարվածները անվանել է «անխոհեմ սրացում»։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու