Պուտինը ցանկանում է, որ Իրանում պատերազմը շարունակվի․ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Հեյլի
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ցանկանում է», որ ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև պատերազմը ձգձգվի։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան և Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին։
Նա նշել է, որ Ռուսաստանը Իրանի հետ կիսվում է հետախուզական տվյալներով, որոնք Թեհրանն օգտագործում է ԱՄՆ ռադարային համակարգերի վրա հարձակվելու համար։ Հեյլին կարծում է, որ Ռուսաստանը դա անում է «պատերազմը ձգձգելու» համար։
«Պուտինը ցանկանում է ձգձգել այս պատերազմը, քանի որ կարծում է, որ ցրված Ամերիկան թույլ Ամերիկա է։ Ահա թե ինչու է Իրանի հրթիռների, անօդաչու թռչող սարքերի, միջուկային ծրագրի և միջնորդ ցանցի ոչնչացումը այդքան կարևոր։ Սա ճակատագրական է ոչ միայն Իրանի, այլև Ռուսաստանի համար», - պնդել է նա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու