Լուսնի վրա ԱԷԿ․ Ռուսաստանը հայտարարել է տիեզերական էներգետիկ նախագծի մասին
Ռուսաստան
Ռուսաստանը նախատեսում է մինչև 2030-ականների կեսերը Լուսին տեղափոխել փոքր հզորության ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)։ Այս մասին հայտարարել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության սեմինարի ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նախատեսվող կայանի հզորությունը կլինի առնվազն 5 կիլովատ, իսկ շահագործման ժամկետը՝ մինչև 10 տարի։ Նախագիծը դիտարկվում է որպես Լուսնի վրա ապագա տիեզերական ենթակառուցվածքների էներգամատակարարման կարևոր բաղադրիչ։
Ավելի վաղ ռուս պաշտոնյաները նշել էին, որ նման ԱԷԿ-ը կարող է օգտագործվել Լուսնի վրա տեղակայվող գիտական կամ տեխնիկական կայանների ապահովման համար։ Մասնավորապես, «Կուրչատովի ինստիտուտ»-ի ղեկավար Միխայիլ Կովալչուկը հայտարարել էր, որ նման տեխնոլոգիայի մշակումը հնարավոր է իրականացնել 5-7 տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու