Շոն Փենը մեկնել է ճակատ․ ամերիկացի դերասանը այցելել է Սլավյանսկ
Աշխարհ
Ամերիկացի հայտնի դերասան Շոն Փենը այցելել է Ուկրաինայի առաջնագծին մոտ գտնվող Սլավյանսկ քաղաք՝ հանդիպելով ԶՈւ 157-րդ առանձին մեխանիզացված բրիգադի զինծառայողներին։ Այցի լուսանկարները հրապարակել է բրիգադի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դերասանը ժամանել է Ուկրաինա՝ նույնիսկ բաց թողնելով «Օսկար» մրցանակաբաշխությունը։
Նշվում է, որ Փենը հնարավորություն է ունեցել անձամբ այցելել մարտական ստորաբաժանում և ծանոթանալ զինվորների ծառայությանը։ Նրա հետ լուսանկարներում հայտնվել է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը, սակայն նրանց համատեղ այցի նպատակը պաշտոնապես չի մեկնաբանվել։
Ավելի վաղ Երմակը հայտարարել էր, որ պատրաստ է միանալ Ուկրաինայի զինված ուժերին և մեկնել ռազմաճակատ։ Սակայն ավելի ուշ նա հայտնել էր, որ զբաղեցնում է Ուկրաինայի փաստաբանների ազգային ասոցիացիայի կոմիտեներից մեկի ղեկավարի պաշտոնը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու