Թռիչքները կթանկանան․ զբոսաշրջիկներին սպասվում է գների աճ
Ռուսաստան
2026 թվականին ռուս զբոսաշրջիկների համար ավիատոմսերի գները կարող են աճել 5-7 տոկոսով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ԱՏՈՐ)՝ նշելով, որ հիմնական պատճառը ավիավառելիքի թանկացումն է, որն արդեն ներառվում է նոր ամրագրումների արժեքի մեջ։
Միաժամանակ, Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածության ֆոնին ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը արտասահմանյան ուղևորությունների նկատմամբ սկզբում կտրուկ նվազել էր՝ գրեթե երկու անգամ, սակայն հետագայում պահանջարկը սկսել է արագ վերականգնվել։ Տուրիստական հոսքը հիմնականում վերաուղղվել է դեպի Եգիպտոս և Թուրքիա։
Վերջինս ակտիվորեն փորձում է ներգրավել ռուս զբոսաշրջիկներին՝ առաջարկելով մինչև 50 տոկոս զեղչեր, սակայն նման առաջարկները լայն տարածում չունեն։ Միևնույն ժամանակ նշվում է, որ վաղ ամրագրման ակցիաների ավարտից հետո գների աճը դարձել է ավելի նկատելի։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու