Հունգարիայի նախագահը Ուկրաինայի արտգործնախարարին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան ապատեղեկատվություն է տարածում, որ Ռուսաստանը միջամտում է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններին՝ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի անունից։ Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
Նա ընդգծել է, որ Կիևը պատրաստ է օգտագործել ցանկացած միջոց Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքի վրա ազդելու և ընդդիմության հաղթանակն ապահովելու համար։ Սիյարտոյի խոսքով՝ Ուկրաինայի իշխանությունները սկսել են նավթային շրջափակումից, շարունակել են էներգետիկ ամբողջական շրջափակման փորձով, ապա սպառնացել են Օրբանին, նրա երեխաներին և անչափահաս թոռներին։ Սիբիգան այժմ սկսել է «անամոթ ապատեղեկատվական արշավ», որի թիրախը Անդրկարպատիայում բնակվող հունգարացիներն են։
Սիյարտոն նշել է, որ Անդրկարպատյան հունգարացիների իրավունքները 2015 թվականից ի վեր անընդհատ խախտվում են, և այժմ Կիևը նրանց ներքաշում է «կեղտոտ ստերի արշավի» մեջ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու