Քաղցկեղը սկսվել էր վաղուց․ ուսանողուհին պատմել է տարիներ առաջ ի հայտ եկած անտեսված ախտանիշների մասին
Հասարակություն
ԱՄՆ-ում ուսանողուհին երկար ժամանակ իր առողջական խնդիրները վերագրել է սթրեսին, սակայն հետագայում պարզվել է, որ նա տառապում է քաղցկեղով։ 22-ամյա Աննա Սադովսկու պատմությունը հրապարակել է People-ը՝ նշելով, որ առաջին ախտանիշները հայտնվել էին դեռ երկու տարի առաջ։
Աղջիկը պատմել է, որ սկզբում ունեցել է մաշկի ուժեղ ցան, քոր և շուրթերի այտուց, սակայն դրանք կապել է ծանրաբեռնվածության հետ։ Նա միաժամանակ սովորում էր, աշխատում, մասնակցում տարբեր ծրագրերի և պատրաստվում ավարտականին, ինչի պատճառով ուշադրություն չի դարձրել առողջական խնդիրներին։ Սակայն 2025 թվականի օգոստոսին նրա վիճակը կտրուկ վատացել է՝ առաջացել են հազ, դող և գիշերային քրտնարտադրություն։
Բժշկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել է մոտ 10 սմ գոյացություն սրտի հարակից հատվածում, իսկ նոյեմբերին ախտորոշվել է Հոջկինի լիմֆոմայի երկրորդ փուլ։ Ներկայումս Սադովսկին անցնում է քիմիաթերապիայի կուրս։ Մասնագետները հիշեցնում են, որ նման ախտանիշները չպետք է անտեսել՝ նույնիսկ սթրեսի պայմաններում։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու