Իրանը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իսրայելում ռազմավարական նշանակություն ունեցող թիրախներին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է Իսրայելում մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող թիրախների, այդ թվում՝ Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի և մի քանի նավթավերամշակման գործարանների վրա հարվածներ հասցնելու մասին։ «Մարտի 19-ի, հինգշաբթի, լուսաբացին, թիրախներ են հարվածվել օկուպացված [պաղեստինյան] տարածքների կենտրոնական և հյուսիսային մասերում (նկատի ունի Իսրայելը):
Դրանց թվում են Բեն Գուրիոնի օդանավակայանը՝ Իսրայելի ռեժիմի զորքերի կենտրոնացման և լոգիստիկ աջակցության հիմնական կենտրոնը, վառելիքի մատակարարման օբյեկտները և այլ ռազմավարական վայրեր, ինչպես նաև Իսրայելի բանակի դիրքերը Հայֆայում և նավթավերամշակման գործարանները Հայֆայում և Ռիշոն Լե Զիոնում», - Tasnim լրատվական գործակալությունը մեջբերում է հայտարարության մի հատված:
Նշվում է, որ հարվածները հասցվել են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով՝ Ղադրից, Էմադից, Խեյբարշեկանից և Խորեմշահրից։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու