Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ին Եգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտել Սան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ 

Անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ. Ռուբեն Վարդանյանի կինը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահին

Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը նամակ է հղել ԿԽՄԿ նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին՝ Ադրբեջանում հայ գերիների իրավական կարգավիճակի մասին.

Բաքվում պահվող հայ գերիների հարազատներն ավելի քան երկու տարի զրկված են նրանց տեսնելու հնարավորությունից: Ընտանիքները խորապես մտահոգված են նրանց առողջական վիճակով: Հայ գերիներին անկախ հասանելիություն վերջին անգամ ունեցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: ԿԽՄԿ-ն միակ կազմակերպությունն էր, որն այցելում էր նրանց պահման վայրերում, սակայն 2025 թվականի սեպտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ այդ երկրի կառավարության պահանջով:

Այս պայմաններում բանտարկյալների իրավական կարգավիճակի հարցը՝ այն իմաստով, որով այն դիտարկում է միջազգային հումանիտար իրավունքը, հատուկ նշանակություն է ստանում: Հենց այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալու խնդրանքով էլ Վերոնիկա Զոնաբենդը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերին։

Մենք հրապարակում ենք նամակը և կրկնում խնդրանքը՝ պարզաբանում տրամադրելու հայ բանտարկյալների իրավական կարգավիճակի վերաբերյալ այն ժամանակահատվածի համար, երբ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելում էին նրանց, և դիտարկելու այս հարցին պատասխանելու հնարավորությունը:

«Հարգելի՛ նախագահ,

Ձեզ եմ գրում իմ ամուսնու՝ Հայաստանի քաղաքացի, բարերար և Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անունից, ում Ադրբեջանի իշխանություններն ապօրինի կալանավորել են 2023-ի սեպտեմբերի 27-ին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան անցնելու ժամանակ։

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեության առնչությամբ։ ԿԽՄԿ-ի դերը և մանդատն իսկապես բացառիկ ու աննախադեպ են։ Դաժանությունների, պատերազմների և անարդարության ժամանակներում ԿԽՄԿ-ն մնում է արժանապատվության, կարեկցանքի և մարդկայնության հազվագյուտ խորհրդանիշ՝ իրականացնելով խոցելի մարդկանց պաշտպանելու ազնիվ առաքելություն։ ԿԽՄԿ-ն միջազգային այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որի անդամները չեն կորցրել իրենց առաքելության զգացումն ու շարունակում են սրտացավությամբ և հոգատարությամբ վերաբերվել իրենց աշխատանքին։ Մենք անկեղծորեն գնահատում ենք Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցերը Ռուբենին՝ ադրբեջանական կալանավայրում։ Մեր և, վստահ եմ, կալանավորված մյուս հայերի ընտանիքների համար ձեր այցելությունները շատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պաշտոնական ընթացակարգ լինելը։

Գրում եմ Ձեզ՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական մանդատի, գաղտնիության, անաչառության և չեզոքության՝ վաղուց ի վեր հաստատված սկզբունքների լիակատար գիտակցումով։ Միևնույն ժամանակ, ապօրինի կալանավորվածների ընտանիքների համար չափազանց կարևոր է իմանալ, թե Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցելությունների պահին իրավական ինչ կարգավիճակ են ունեցել իրենց հարազատները։

Պարզաբանման անհրաժեշտությունն առավել հրատապ է դառնում Ադրբեջանում ակնհայտորեն թերի դատական վարույթների լույսի ներքո՝ հաշվի առնելով հիմնարար երաշխիքներից զուրկ դատավարությունները և փաստական ու իրավական հիմքերից զուրկ մեղադրանքները։ Ապօրինի կալանքի և անհիմն դատավարությունների պատճառով նրանց ընտանիքներին հասցված տառապանքն ավելի է խորանում, երբ ադրբեջանական իշխանություններն այդ մարդկանց հրապարակային ձևով ու պարբերաբար անվանում են «ահաբեկիչներ»՝ խեղաթյուրելով կալանավորվածների կարգավիճակը և տարածելով ապակողմնորոշող տեղեկություններ։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ ամենայն հարգանքով, խնդրում եմ պարզաբանել այն կոնկրետ իրավական կարգավիճակը, որի հիման վրա ԿԽՄԿ պատվիրակները այցելել են Ռուբենին և մյուս հայ բանտարկյալներին։ Մասնավորապես, մենք փորձում ենք հասկանալ՝ արդյո՞ք ԿԽՄԿ-ն նրանց դիտարկել է իբրև ազատությունից զրկված անձանց, որոնց ազատությունից զրկելը կապված է եղել զինված հակամարտության հետ, ըստ այդմ՝ նրանք դիտարկվել են որպես ռազմագերինե՞ր, անվտանգության նկատառումներով կալանավորվածնե՞ր, ինտերնացվածնե՞ր, թե՞ ունեցել են որևէ այլ կարգավիճակ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում։

Այս հարցի պարզաբանումը չափազանց կարևոր է։ Ընտանիքներին դա կտա խիստ անհրաժեշտ վստահեցում և պատկերացում այն մասին, թե ինչպես են կալանավորվածները դիտարկվում միջազգային մարդասիրական իրավունքի և ԿԽՄԿ մարդասիրական այցելությունների չափորոշիչների շրջանակում։

Թո՛ւյլ տվեք եզրափակել՝ արտահայտելով անկեղծ երախտագիտությունս այն սրտացավության և արժանապատվության համար, որն իր աշխատանքով ապահովում է Կարմիր Խաչը։ Սրանք անփոխարինելի հատկանիշներ են, որոնց պակասը զգացվում է ամբողջ աշխարհում։

Վերջում ցանկանում եմ դիմել ձեզ ոչ միայն պարզապես պաշտոնական նամակի ձևով, այլև խորապես անձնական բնույթի կոչով՝ որպես մի կազմակերպության, որի առաքելությունը միշտ եղել է մարդու կյանքը, արժանապատվությունն ու արդարությունը ձևականություններից ու քաղաքական նկատառումներից վեր դասելը։ Մեզ նման ընտանիքների համար, որոնք ապրում են հարազատի երկարատև ու ապօրինի կալանքի ցավը, ԿԽՄԿ-ի մարդասիրության նկատմամբ հավատը հույսի աղբյուր է։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ այդ ոգին կուղղորդի ձեզ՝ ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի և կալանավորված մյուս հայերի հետ կատարվողին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սոնա Եսայանն ու Գրիգը սպասում են իրենց առաջնեկին Ռուսաստանի օդային տարածքը վտանգի տակ է․ խոշոր ավիաընկերությունները չեղարկում են չվերթները Սեպտեմբերի 6-ից ԵՄ սահմաններին փոխվում են մուտքի կանոնները ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Կյանքում ամեն բան լինում է. թող ոչ ոք իրեն սրբի տեղ չդնի. չարախոսներին մաղթում եմ սեր գտնել, երջանիկ լինել. Ալեն Սիմոնյան ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել ԻՀՊԿ-ն սպառնացել է հարձակվել նավերի վրա՝ Հորմուզի նեղուցն առանց Իրանի թույլտվության անցնելու փորձի համար Բախվել են «Mercedes»-ը և «Opel Corsa»-ը, վերջինի շարժիչում հրդեհ է բռնկվել․ կան վիրավորներ Հրդեհ է բռնկվել Ոսկեվազ գյուղի գործարաններից մեկում Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 6-ինԵգիպտացի հեռուստահաղորդավարուհի Սարա Խալիֆային և ևս 11 մարդու մահապատժի են դատապարտելՍան Ֆրանցիսկոյում տղամարդուն պատահմամբ աղբի հետ աղբատար մեքենայի մեջ են բեռնել․ փրկարարները շուրջ երկու ժամ որոնել են նրան Մարդու և այլ ընկերքավոր կաթնասունների նախնիները կարող էին զույգերով ապրել արդեն 160 միլիոն տարի առաջ Տասնյակ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Բարեկենդան Սուրբ խաչի պահոց տոնը Հանցագործները որսում են ուսանողներին. Բրիտանիայում բացահայտվել է «փողային ջորիների» հավաքագրման սխեման Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը Մոնակոյի իշխանի նախկին խորհրդականը դատարանի առաջ է կանգնել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի գործով «Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը ՑԱԽԱԼ-ը սխալմամբ հակահրթիռ է արձակել՝ պատասխանելով Գազայի հատվածում սեփական զինծառայողների կրակոցներին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծեր Սեպտեմբերի 6-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Հնարավոր քաղցկեղ․ ուռուցքաբանը բացատրել է, թե ինչ է կարող ազդարարել հանկարծակի քաշի կորուստը Ուիթքոֆը Պուտինի հետ շփումն անվանել է այն լավագույն պատմություններից մեկը, որը կհիշի թոշակի անցնելուց հետո Առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Կանխել են վտանգավոր զարգացումները․ բացահայտում (տեսանյութ) Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ Կարիերայի աճ, նոր ձեռքբերումներ. այս շաբաթավերջին որոշ կենդանակերպի նշանների հաջողություն է սպասվում Իրանում հայտարարել են, որ Սիրիկում հարսանիքը հարձակման է ենթարկվել ամերիկյան AGM-154C JSOW ավիառումբով Սեպտեմբերի 5-ի կեսգիշերից սկսած Կիևի ուղղությամբ հարվածներ չեն հասցվել․ Պուտինը՝ Ուիքթոֆի և Քուշների հետ հանդիպմանը Ռիչարդ Հյուզը հեռացել է «Լիվերպուլի» մարզական տնօրենի պաշտոնիցՊուտինը Կրեմլում բանակցություններ է սկսել Ուիթքոֆի և Քուշների հետ Գիտնականը հետմահու Շնոբելյան մրցանակ է ստացել՝ քիթը մաքրելու գործընթացն ուսումնասիրելու համարՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Անթալիայում ձերբակալված ռուսաստանցին «Կրեդո-Մեդ»-ի համասեփականատեր Մարատ Դրեյզինն է՝ «սանիտարների բանդայի» գործով անցնող անձը «Էվերթոնի» գլխավոր մարզիչ․ «Էվերթոնի» սեփականատիրոջ հետ երբեք չեմ հանդիպել և չեմ խոսելՏարվա ամենասպասված կենսագրական ֆիլմերից մեկը․ ինչպես է նկարահանվել Մայքլ Ջեքսոնի մասին «Մայքլը»Սրա համար պետք է դատվեն իրենք․ կամ էլ այլևս Հայաստան չենք ունենա․ Հայրիկյան (տեսանյութ)Ահաբեկչական հարձակումների ծրագիր՝ Իրանում․ Թեհրանից աղմկահարույց հայտարարություն Լեհաստանում վառելիքի գների նոր թանկացում է կանխատեսվումԿիրակի օրը երկնքից հաջողություն կթափվի․ սեպտեմբերի 6-ի աստղագուշակ Ինչի կարող է հանգեցնել Թրամփի՝ Պուտինի մասին նոր հայտարարությունը. Daily MailԶելենսկին պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային՝ մեկ պայմանով Բժշկի փոխարեն՝ սոցցանցերի հետևորդներ․ տարածվում է «անվճար խորհրդատվության» նոր միտումը«Յուրաքանչյուրն իր էկրանի մեջ է»․ հոգևորականը բացատրել է՝ ինչու են ժամանակակից դեռահասներն իրենց միայնակ զգում
Ամենադիտված