Հութիները խոստացել են չազդել Ռուսաստանի շահերի վրա, եթե մտնեն պատերազմի մեջ
Աշխարհ
Եթե Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթական) շարժումը պատերազմի մեջ մտնի Մերձավոր Արևելքում, այն կհարձակվի ագրեսոր երկրների վրա, բայց չի ազդի չեզոք խաղացողների՝ Ռուսաստանի և Չինաստանի, շահերի վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ռազմաքաղաքական խմբի քաղբյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
«Մենք պատերազմի կողմնակից չենք։ Սակայն, եթե մեզ ստիպեն մարտի մեջ մտնել, մենք կհարձակվենք միայն ագրեսորների վրա։ Մենք չենք ազդի ուրիշների վրա, եթե նրանք պահպանեն չեզոք դիրքորոշում։ Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանին և Չինաստանին», - ասել է նա։
Գործակալության աղբյուրը հիշեցրել է, որ Կարմիր ծովի տարածաշրջանում 2023 թվականի նոյեմբերին՝ Գազայի հատվածում պատերազմի ֆոնին, սրացումից ի վեր շարժման ռազմական թևը հարձակվել է միայն Իսրայելի, Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի վրա։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու