Հնդկաստանը մեծացնում է պարարտանյութերի ներմուծումը Ռուսաստանից
Տնտեսություն
Հնդկաստանը սկսել է բանակցություններ՝ Ռուսաստանից, Բելառուսից և Մարոկկոյից պարարտանյութերի ներմուծումն ավելացնելու համար։ Ինչպես հայտնում է Reuters-ը, Նյու Դելին փորձում է ապահովել մատակարարումները՝ Մերձավոր Արևելքում լարվածության և հնարավոր խափանումների վտանգի պայմաններում՝ հատկապես ամառային սերմնացանի նախաշեմին։
Չնայած այն հանգամանքին, որ երկիրը կուտակել է զգալի պաշարներ, իշխանությունները մտահոգված են, որ ԱՄՆ-Իրան հակամարտության ձգձգումը կարող է խաթարել մատակարարումները։ Այդ պատճառով Հնդկաստանը ակտիվ կապ է պահպանում Ռուսաստանի հետ՝ առաջիկա ամիսներին լրացուցիչ ծավալներ ստանալու նպատակով։ Բացի այդ, դիտարկվում է նաև Ինդոնեզիայից ներմուծումը՝ որպես պահուստային տարբերակ։
Հատկապես մտահոգիչ է միզանյութի (յուրեայի) պակասի հավանականությունը, որը լայնորեն օգտագործվում է երկրի գյուղատնտեսությունում։ Օրմուզի նեղուցով մատակարարումների խափանումները արդեն ազդել են համաշխարհային շուկայի վրա՝ վտանգի տակ դնելով գյուղատնտեսական սեզոնը և առաջացնելով սննդային ճգնաժամի ռիսկեր Եվրոպայում և Ասիայում։ ՄԱԿ-ի փորձագետները զգուշացնում են, որ հակամարտության շարունակման դեպքում սովի սպառնալիքը կարող է հասնել մինչև 45 միլիոն մարդու։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու