Եվրոպան դուրս է մնացել բանակցային սեղանից. Զախարովայի կոշտ արձագանքը Մերցին
Ռուսաստան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ արձագանքել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությանը՝ ասելով, որ Եվրոպան բանակցությունների փոխարեն «դուրս է մնացել բանակցային սեղանից»։ Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Զախարովայի խոսքով՝ եվրոպական երկրները նախկինում ունեցել են բանակցային սեղանի շուրջ իրենց տեղը, սակայն չեն օգտագործել այն և փոխարենը զբաղվել են քաղաքական մանիպուլյացիաներով՝ կապված Մինսկի համաձայնագրերի թեմայի հետ։ Նա ընդգծել է, որ ներկայիս պահանջները բանակցություններին մասնակցելու վերաբերյալ ուշացած են։
Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ Եվրոպան պետք է տեղ ունենա Ուկրաինայի հարցով բանակցություններում և կոչ էր արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ ԱՄՆ-ի և եվրոպական գործընկերների համատեղ ջանքերով։ Նա նաև նշել էր, որ հրադադարը պետք է դառնա խաղաղ բանակցությունների նախապայման։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու