Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է նոր թիրախի մասին
Աշխարհ
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել և «վնասել» է ԱՄՆ-ին պատկանող F-35 կործանիչ ինքնաթիռը։
Միաժամանակ, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը CNN-ին հայտնել է, որ կործանիչը «մարտական առաջադրանք էր իրականացնում Իրանի տարածքի վրա», երբ ստիպված է եղել կատարել վթարային վայրէջք։
«Օդանավը անվտանգ վայրէջք է կատարել, իսկ օդաչուի վիճակը գնահատվում է կայուն»,— նշել է Հոքինսը։
Նշվում է, որ միջադեպի հանգամանքները գտնվում են հետաքննության փուլում, և պաշտոնապես դեռևս չի հաստատվել՝ արդյոք օդանավը վնասվել է հակառակորդի կրակից։ Այս մասին հայտնում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու