Ֆրանսիան նախատեսում է կրկնապատկել Լիբանանին տրամադրվող մարդասիրական օգնությունը
Աշխարհ
Ֆրանսիան նախատեսում է կրկնապատկել Լիբանանին տրամադրվող մարդասիրական օգնությունը՝ հասցնելով այն 17 միլիոն եվրոյի (մոտ 19.7 միլիոն ԱՄՆ դոլար), հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն՝ Իսրայելի և Լիբանանի «Հեզբոլլահ» խմբավորման միջև վերսկսված մարտերի ֆոնին։
Բարոն այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում՝ նշելով, որ Բեյրութ կատարած այցի շրջանակում նպատակ ունի աջակցել երկու կողմերի միջև հրադադարի հաստատման ջանքերին։
Ֆրանսիայի հատուկ բանագնաց Ժան-Իվ Լը Դրիանը շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ անհիմն է ակնկալել, որ Լիբանանի կառավարությունը կզինաթափի Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլլահ»-ը, մինչ երկրի տարածքը ենթարկվում է Իսրայելի հարվածների։
Իսրայելը, իր հերթին, մերժել է Բեյրութի առաջարկը՝ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ՝ այն գնահատելով որպես ուշացած քայլ այն կառավարության կողմից, որը թեև կիսում է «Հեզբոլլահ»-ի զինաթափման նպատակը, սակայն մտավախություն ունի, որ դրա դեմ գործողությունները կարող են հանգեցնել քաղաքացիական պատերազմի, գրում է AL-JAZEERA-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու