Բանակցությունների մեջ մտնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջավայր. Լիբանանի նախագահ
Աշխարհ
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ շարունակում է հավատարիմ մնալ Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն դրա համար անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, գրում է TASS-ը:
Նրա խոսքով՝ մարտի 9-ին ներկայացված խաղաղ նախաձեռնությունը շարունակում է գործել, սակայն դրա իրականացումը խոչընդոտվում է շարունակվող ռազմական էսկալացիայի պատճառով։ Այս մասին նա նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպման ընթացքում, ով աշխատանքային այցով ժամանել էր Լիբանան։
«Բանակցությունների մեջ մտնելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջավայր։ Իսրայելի հետ բանակցությունները կարող են սկսվել անմիջապես հրադադարից հետո՝ փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում»,— ընդգծել է նա՝ ըստ Բաաբդայի պալատի մամուլի ծառայության հաղորդագրության։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու