Նեթանյահուն հայտարարել է Կասպից ծովում գտնվող իրանական բոլոր ռազմածովային նավերի ոչնչացման մասին
Աշխարհ
Իսրայելը ոչնչացրել է Կասպից ծովում գտնվող իրանական բոլոր ռազմածովային նավերը Իրանի վրա հարվածների ժամանակ, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Երեկ մենք ոչնչացրեցինք նրանց ամբողջ (Իրանի) նավատորմը Կասպից ծովում։ Մեր ամերիկացի ընկերները ոչնչացրին մեկ նավատորմ (Պարսից ծոցում), մենք՝ մեկ այլ», -պնդել է նա մամուլի ասուլիսում։
Մարտի 18-ի երեկոյան Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը հաղորդել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Կասպից ծովում իրանական ռազմածովային նավերի վրա հասցված հարվածների մասին: Հաղորդման համաձայն՝ հարձակման է ենթարկվել Բանդար Անզալիում գտնվող իրանական ռազմածովային բազան, որը Իրանի ամենամեծ նավահանգիստն է Կասպից ծովում:
Մարտի 19-ին Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հաստատել է հարվածը՝ նշելով, որ սա Իսրայելի առաջին հարձակումն էր Կասպից ծովում իրանական ռազմածովային օբյեկտների վրա Իրանի դեմ ներկայիս գործողության ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու