Բաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են. Al Hadath
Աշխարհ
Իրաքի Բաղդադ քաղաքում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել են շենքից, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը։
Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները լքել են իրենց բնակության վայրերը Բաղդադում։ Այս պահին տարհանման պատճառների մասին տեղեկություններ չկան։
Մարտի 16-ին անօդաչու թռչող սարք է հարվածել Բաղդադի «Ալ-Ռաշիդ» հյուրանոցի վերին հարկերին։ Շենքը գտնվում է Իրաքի մայրաքաղաքի, այսպես կոչված, «Կանաչ գոտում», որտեղ տեղակայված են բազմաթիվ պետական գործակալություններ և օտարերկրյա դեսպանատներ։ Մասնավորապես, «Ալ-Ռաշիդ» հյուրանոցում է գտնվում Եվրամիության EUAM Իրաք առաքելության գլխավոր գրասենյակը։ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հետագայում ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակմանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու