ԱՄԷ-ն հայտարարել է Իրանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական ցանցի ոչնչացման մասին
Աշխարհ
Ըստ WAM պետական լրատվական գործակալության՝ ԱՄԷ-ի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է լիբանանյան «Հեզբոլլահի» և Իրանի կողմից ֆինանսավորվող և ղեկավարվող ահաբեկչական ցանցի ապամոնտաժման և դրա անդամների ձերբակալման մասին։
Անվտանգության պաշտոնյաների խոսքով՝ ցանցը գործել է երկրի ներսում՝ կեղծ առևտրային քողի ներքո, և փորձել է ներթափանցել ազգային տնտեսություն երկրի ֆինանսական կայունությանը սպառնացող արտաքին սխեմաներ իրականացնելու համար։
«Պետական անվտանգության ծառայությունը բացատրել է, որ ցանցը գործել է նախապես որոշված ռազմավարական ծրագրի համաձայն՝ «Հեզբոլլահի» և Իրանի հետ կապված արտաքին կողմերի հետ համակարգված՝ խախտելով տնտեսական և իրավական կարգավորումները՝ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և ազգային անվտանգությանը սպառնալու նպատակով», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ