Կիմ Չեն Ընը զորավարժությունների ժամանակ դստերը զբոսանքի է տարել տանկով
Աշխարհ
Կորեական կենտրոնական լրատվական գործակալության (KCNA) հաղորդմամբ՝ զորավարժությունների ժամանակ Հյուսիսային Կորեայի վարչապետ Կիմ Չեն Ընը դստեր՝ Կիմ Ջու-էի հետ վարել է երկրի նորագույն գլխավոր մարտական տանկը։
Գործակալության կողմից հրապարակված լուսանկարում երևում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը նստած է զրահի վրա՝ զինվորների խմբի հետ։ Տանկի ներսում նստած է առաջնորդի դուստրը՝ Կիմ Ջու-էեն։
KCNA-ն հաղորդում է, որ նոր գլխավոր մարտական տանկի ցուցադրությունը տեղի է ունեցել հետևակի և տանկային ստորաբաժանումների համատեղ հարձակմանը մասնակցող մարտավարական զորավարժությունների շրջանակներում։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ