Իրանը բացահայտել է ԱՄՆ-ի կողմից պատմական հուշարձաններին հասցված վնասը
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իսրայելը 500 միլիոն դոլարի վնաս են հասցրել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան նահանգի պատմական հուշարձաններին, հայտարարել է նահանգապետ Մեհդի Ջամալինեջադը։
Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության նախարարությունը մարտի 15-ին հայտնել է, որ Իրանում առնվազն 56 թանգարան, պատմական հուշարձան և մշակութային վայր է վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով։
Նախարարությունը նշել է, որ մարտական գործողություններից տուժած վայրերից 19-ը գտնվում են մայրաքաղաքային շրջանում, այդ թվում՝ Գոլեստան պալատական համալիրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում է։
«Ցավոք, ամերիկա-սիոնիստական պատերազմի ժամանակ Սպահան նահանգում 21 պատմական հուշարձան լուրջ վնաս է կրել, որի արդյունքում մշակութային ժառանգությանը հասցվել է 500 միլիոն դոլարի վնաս», - նահանգապետի խոսքերն է մեջբերել իրանական SNN հեռուստաալիքը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ