Ճապոնական հասարակությունը սարսափել է Պերլ Հարբորի մասին Թրամփի արտահայտություններից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատասխանը Իրանի դեմ գործողության մասին հարցին և Պերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակման վերաբերյալ նրա խոսքերը Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ կտրուկ բացասական արձագանք են առաջացրել ճապոնական հասարակության շրջանում, հայտնում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ ճապոնացի գիտնականները, քաղաքական գործիչները և հեռուստահաղորդավարները սարսափած էին ամերիկացի առաջնորդի խոսքերից։ Ոմանք նաև քննադատել են Ճապոնիայի վարչապետին՝ խոսքերին չարձագանքելու համար։
Ավելին, որոշ ճապոնացիներ վախենում են Տոկիոյի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների վատթարացումից՝ ԱՄՆ առաջնորդի խոսքերից հետո։ Թերթը նշում է, որ Ամերիկայի նախագահի խոսքերը ցնցել են ճապոնացի բնակիչներին, ովքեր սովոր էին, որ ԱՄՆ նախկին առաջնորդները խուսափում էին Պերլ Հարբորի վրա հարձակման վերաբերյալ կոշտ քննարկումներից։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ