Մագնիսական փոթորիկների համար կանխատեսված օրը կփոխվի
Գիտություն և Մշակույթ
Նախապես կանխատեսված՝ մարտի 19-ի երեկոյան Տիեզերքում տեղի ունենցող փոթորիկը կմեկնարկի մի փոքր ուշ՝ մարտի 20-ին, դա կապված է Արևից դեպի Երկիր ժամանող պլազմայի հետաձգված շարժման հետ։ Նախորդ տեղեկություններով՝ մարտի 16-ին Արևի վրա տեղի ունեցած պայթյունի արդյունքում առաջացած պլազմայի ամպերը պետք է հասնեին Երկիր՝ ստեղծելով մինչև G3 (ուժեղ) մակարդակի մագնիսական փոթորիկներ։ Գիտնականները նշում են, որ առաջին պլազմային ազդակները երևացել են մարտի 20-ին։
Նախնական կանխատեսմամբ, սպասվում է G2-G3 մակարդակի մագնիսական փոթորիկ։ Մագնիսագետները նաև նշում են, որ փոթորիկը կշարունակվի մոտ վեց օր, սակայն ճշգրիտ գրաֆիկի կանխատեսում անելն դժվար է։ Մասնագետները ընդգծում են, որ սպասվող փոթորիկը «լուրջ ու բարդ» իրադարձություն կլինի, որը կձևավորվի բազմաթիվ արտաքին գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ Արեգակի կորոնային անցքերից առաջացած ազդակների շնորհիվ։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ