Ռուսաստանն ու Սերբիան պատրաստում են հնգամյա տնտեսական համագործակցության ծրագիր
Աշխարհ
Ռուսաստանն ու Սերբիան պատրաստում են առաջիկա հինգ տարիների համար տնտեսական համագործակցության ծրագիր, հայտնել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը՝ նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի Բելգրադ կատարած այցից հետո։
«Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են Ռուսաստանի և Սերբիայի միջև առաջիկա հինգ տարիների տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրման նախապատրաստման մասին։ Սա համապարփակ փաստաթուղթ է, որը կներառի փոխգործակցության բոլոր ոլորտները և նոր խթան կհաղորդի համատեղ նախագծերին», — նշել է նախարարությունը։
Ռեշետնիկովը ընդգծել է, որ «Սերբիայի անկախ դիրքորոշումը հնարավորություն է տալիս երկրների միջև համագործակցությունը խորացնել»։
«Դա հաստատվում է ռուս-սերբական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ակտիվ աշխատանքային օրակարգով», — հավելել է նախարարը։ Այս մասին հայտնում է TASS-ը:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ