ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում բացվել է նոր, ժամանակակից լսարան

Գիտություն և Մշակույթ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտում ավարտվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի՝ մեկուկես տարի տևողությամբ մագիստրոսական ծրագրի համար նախատեսված լսարանի վերանորոգումը։ Ժամանակակից ուսումնական միջավայրում ուսանողները հնարավորություն կունենան հարստացնելու գիտելիքներն ու կատարելու գործնական աշխատանքներ։ Լսարանի բացման արարողությանը ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորները, ֆակուլտետի ուսանողները և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։

2025-2026 ուսումնական տարվանից «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ՝ հնարավորություն տալով ուսանողներին ստանալու մասնագիտական բարձրակարգ կրթություն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ոլորտում։ 

Ծրագրի շրջանակում բացված նոր, գերժամանակակից լսարանը ստեղծվել է այնպես, որ ուսանողները կարողանան ուսումնասիրել և զարգացնել գործնական հմտությունները՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք համահունչ են ծրագրի կրթական չափորոշիչներին։ Ապահովվել են անհրաժեշտ պայմաններ ուսուցման համար, ինչպես նաև ստեղծվել է հարմարավետ միջավայր գիտական քննարկումների, թիմային աշխատանքների և նորարարական գաղափարների իրականացման համար։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ արդիականացված լսարանը ոչ միայն կնպաստի ծրագրի հաջող իրականացմանը, այլև կստեղծի պայմաններ գիտական նախագծերի և հետազոտությունների համար։

«Ստորագրելով փոխըմբռնման հուշագիր հիմնադրամի հետ՝ մենք սկսել ենք համագործակցությունը և այսօր արդեն տեսնում ենք դրա գործնական արդյունքները։ Այսօրինակ ստեղծագործական և ոգեշնչող միջավայրում ուսումնառությունը պատասխանատվություն է պահանջում՝ միաժամանակ ոգեշնչելով ստեղծարարության ու նոր գաղափարների ձևավորման»,- ասաց ԵՊՀ ռեկտորը՝ ընդգծելով, որ մագիստրոսական ծրագրի շրջանակում ակնկալվում է ոչ միայն ուսանողների թվի աճ, այլև նրանց գիտելիքների ու հմտությունների մակարդակի բարելավում ու կատարելագործում։ 

«Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը նշեց, որ հիմնադրամը սկզբում աջակցում էր ուսանողներին արտերկրի առաջատար համալսարաններում կրթություն ստանալու համար, սակայն նրանց չվերադառնալու միտումը խթանեց նոր մոտեցման ձևավորումը։ Այս համատեքստում նա մատնանշեց. «Այդ նպատակով 2022 թվականին մեկնարկեց «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը՝ ներգրավելով արտերկրի առաջատար համալսարանների անվանի դասախոսների, որոնք համագործակցեցին տեղի մասնագետների հետ։ Ծրագրի արդյունքում արդեն ունենք շրջանավարտներ, որոնցից շատերը ներգրավված են ոլորտում, ունեն գիտական հրապարակումներ և շարունակում են կրթությունը միջազգային առաջատար կենտրոններում։ 2025–2026 ուսումնական տարվանից ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, և համագործակցության զարգացման շրջանակում կարճ ժամանակում հիմնովին վերանորոգվել է նաև այս ժամանակակից լսարանը»։

«Quanta» ծրագրի գիտական ղեկավար, դասախոս Հայկ Սարգսյանի խոսքով՝ ծրագրի շրջանավարտներն արդեն մոտ երեք տասնյակ գիտական աշխատանքների համահեղինակներ են, որոնցից մի քանիսին անդրադարձ է կատարվել մամուլում՝ որպես կարևոր արդյունքների։ Նա նաև ընդգծեց, որ ծրագրի երիտասարդ մասնակիցներն աչքի են ընկնում բարձր ակտիվությամբ, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը՝ միջազգային առաջատար չափանիշներին համահունչ, բարձր վարկանիշ ունեցող մասնագետներով։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը փաստեց, որ նման նախաձեռնությունները նպաստում են միջուկային, քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ոլորտներում կրթության որակի բարձրացմանը՝ միաժամանակ խթանելով համալսարանում նորարարական միջավայրի զարգացումը։

Ներկաները վստահություն հայտնեցին, որ նորաբաց լսարանը կդառնա արդյունավետ ուսումնական միջավայր՝ նպաստելով ծրագրի զարգացմանը, և առաջիկայում զգալիորեն կավելանա ծրագրում ընդգրկված ուսանողների թիվը։

Միջոցառման ավարտին ներկաները շրջայց կատարեցին համալսարանում՝ այցելելով ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան, որի առաջին հարկը «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել ու կահավորվել է։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Kyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները
Ամենադիտված