Տիգրան Ավինյանը պարգևատրել է հրաձգության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Պարգևատրել եմ փետրվարին Երևանում կայացած հրաձգության Եվրոպայի առաջնությունում առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մարզիկներին և հավաքականի մարզչին:
Երևանի քաղաքապետարանը կարևորում է սպորտի զարգացումն ու տարբեր մարզաձևերի մասսայականացումը՝ որպես առողջ և ակտիվ համայնք ձևավորելու կարևոր գործոն։
Վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվում են բազմաթիվ սպորտային ծրագրեր և միջոցառումներ՝ ուղղված մարզական կյանքի ակտիվացմանը։ Մեր նպատակն է Երևանը ձևավորել որպես ժամանակակից և զարգացող մարզական կենտրոն՝ շարունակաբար բարելավելով ենթակառուցվածքները և խթանելով սպորտը համայնքային մակարդակում»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ