Թրամփը պատրաստ է գրավել Խարգ կղզին՝ Հորմուզի նեղուցը բացելու համար․ Axios
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է գրավել Իրանի Խարգ կղզին՝ Հորմուզի նեղուցով նավագնացությունը վերականգնելու համար, հաղորդում է Axios-ը։
«Նա ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի։ Եթե դա պահանջի վերահսկողություն հաստատել Խարգ կղզու նկատմամբ, ապա դա կարվի։ Եթե անհրաժեշտ լինի ափամերձ գործողություն, դա նույնպես կարող է տեղի ունենալ։ Սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել», - պորտալը մեջբերում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը։
Իրանի նավթի արտահանման մինչև 90 տոկոսն անցնում է կղզու միջոցով։ Հրատարակության տվյալներով՝ դրա հնարավոր զավթման նպատակն է զրկել Թեհրանին տնտեսական կարևորագույն ռեսուրսից և ամրապնդել Վաշինգտոնի բանակցային դիրքերը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ