Թուրքիան իր ճանապարհն է հարթում ԵԱՀԿ Մինսկի խմբում հայտնվելու համար
Թուրքիա
«Պետք է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ֆրանսիային այդ կարգավիճակից զրկելու հարցը», – CNN Turk հեռուստատեսությամբ այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութողլուն։
«Եթե ադրբեջանա–հայկական հակամարտությունով մտահոգվող երկու երկրներ կան, ապա դրանք Ռուսաստանն ու Թուրքիան են։ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան երկօրյա այց կատարեց, իսկ Ադրբեջան ժամանեց մի քանի ժամով և նա դրանով հրապարակայնորեն ցույց տվեց իր դիրքորոշումը։ Որպես դիվանագիտական ոլորտում աշխատող՝ ես հայտարարում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի հետագա գործունեությունն անհնար է», – ասել է թուրք նախարարը՝ ավելացնելով, որ այդ հարցն առաջիկայում կքննարկվի Թուրքիայում, որից հետո դիմում կուղարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբին։
Դավութողլուն ընգծել է, որ իրենք դիմելու են ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ պաշտպանելով Ադրբեջանի իրավունքները և առաջ են տանելու ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը Թուրքիայի մասնակցության հարցը, հաղորդում է 1news.az–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)