Արտակարգ դեպք․ Երևանից Թբիլիսի մեկնող ինքնաթիռում տեխնիկական խնդիր է առաջացել
Հասարակություն
Երևանից Թբիլիսի մեկնող ինքնաթիռը որոշ ժամանակ պտտվել է Վրաստանի մայրաքաղաքի երկնքում, ապա վերադարձել մեկնարկային կետ՝ Երևան:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ օդանավում առաջացել է տեխնիկական խնդիր:
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Երևանում։ Սպասվում է, որ շուտով այն կրկին կմեկնի Վրաստան:


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ