Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում մեծ աջակցություն է անհրաժեշտ և կոչ է արել Չինաստանին ու Ճապոնիային միանալ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի վերաբերյալ նոր հայտարարություններ է արել՝ անդրադառնալով նաև Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակին, գրում է AL-JAZEERA-ն:
Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ նեղուցի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է «մեծ աջակցություն» և ընդգծել է, որ «լավ կլիներ», եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանն ու Ճապոնիան, նույնպես ներգրավվեին։
Միևնույն ժամանակ, նա նվազեցրել է այդ ջրային ուղու կարևորությունը ԱՄՆ-ի համար՝ նշելով, որ «մենք չենք օգտագործում Հորմուզի նեղուցը» այնպես, ինչպես դա անում են Եվրոպայի և Ասիայի երկրները։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ