Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմանները ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ին Թրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվում Երևանում այսօր՝ մինչև +33°C Թուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով 2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿ Թրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է» Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասին Գյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է 

Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատերին, այդ թվում՝ լրագրողներին հաճախ են հարցնում ՝ բա վերջն ի՞նչ է լինելու։ Հավատացեք՝ մենք չունենք այդ հարցի պատասխանը։ Կարող ենք ընդամենը վտանգների մասին խոսել, վերլուծել՝ հիմնվելով փորձագետների հետ զրույցների վրա, բայց որևէ մեկս չենք կարող ասել, թե վերջն ինչ է լինելու։ Երբ այս հարցին պատասխանել չես կարողանում, մարդիկ այս շրջանում հարցնում են՝ լավ, բա ո՞ւմ ընտրենք։ Պատասխանատվություն է ինչ-որ մեկին ասել, թե նա ում ընտրի։ Ես, օրինակ՝ ունեմ «ում չընտրել» հարցի պատասխանը։

Ուզում եմ ամեն առավոտ արթնանալ ոչ թե տագնապի զգացումով, ինչպես դա լինում է վերջին տարիներին, այլ հանգիստ մտքով ու հոգով։ Ոչ թե առաջին գործողությունս լինի ստուգել լրահոսը՝ պարզելու՝ սահմանները խաղաղ են, թե ոչ, այլ զբաղվել առօրյա գործերով։ Ուզում եմ Հայաստանում իշխանության լինի քաղաքական ուժ կամ գործիչ, որն իրական, արժանապատիվ, հողեղեն, այլ ոչ թե թղթի վրա գրված ու հեղհեղուկ խաղաղություն կբերի մեր հայրենիքին։ Չեմ ուզում, որ օրերից մի օր իմ երկրի ղեկավարը՝ իր չընտրվելու վախից, սպառնա սեփական ժողովրդին հնարավոր պատերազմով։ Հակառակը՝ կայուն հոգեվիճակով այնպիսի ղեկավար լինի, որը կհեռանա այն պահին, երբ կհասկանա՝ այլևս չի կարողանում գլուխ հանել այն շիլաշփոթից, որն, ի դեպ, ինքն է եփել։ Ուզում եմ կայուն և ամուր տնտեսություն, որ էկոնոմիկայի նախարարը հպարտությամբ խոսի ստեղծված աշխատատեղերի, ոչ թե գառնուկներ ծնած ոչխարների մասին։

Ուզում եմ իշխանություն, որը կկարողանա ամուր, առանց սեթևեթանքների հարաբերություններ ունենալ հարևանների և աշխարհի տարբեր երկրների հետ, հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն փոխադարձ հարգանքի ու շահավետ համագործակցության վրա, որտեղ գերակա կլինի իմ հայրենիքի շահը, իսկ զիջումները չեն լինի պարտադրված, վախի ազդեցության ներքո, այլ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ եթե ես զիջում եմ մի հարցում, դու էլ նույնը պետք է անես։ Իշխանություն, որն անտարբեր չի լինի հարևան երկրում բռնկված պատերազմի հանդեպ։ Իրանում պատերազմ է, իսկ մեր «ուրախ ավտոբուսը» չի դադարեցնում իր ընթացքը։ Գոնե պատերազմի առաջին օրերին մեր երկրի իշխանություններն իրենց վարքագծով պետք է ցույց տային զուտ մարդկային աջակցություն հարևան երկրին։ Չէ որ տարիներ առաջ, երբ շենքում մարդ էր մահանում, մեր ծնողները հրահանգում էին՝ հեռուստացույցի ձայնը ցածրացրեք, մի աղմկեք, ձեզ զուսպ պահեք, հարգեք ուրիշի վիշտը, որ վաղը նա էլ ձերը հարգի։ Իսկ վաղը մեր հարևան Իրանը կհարգի՞ մեր վիշտը, կաջակցի՞ մեզ։ Դժվարանում եմ ասել։

Չեմ ցանկանում, որ զոհված զինծառայողի մասին «Փաստի» պատրաստած նյութն ընթերցելուց հետո նրա մայրիկն ինձ գրի՝ կարծես գնացել եմ Արցախ, երեխուս շիրիմը տեսել։ Ներսումդ գոհունակություն ես ունենում, որ կարողացել ես մոր ապրումները փոխանցել թղթին, բայց չես ուզում, որ այլևս լինեն մայրեր ու հայրեր, որոնք հնարավորություն չեն ունենալու իրենց զավակներին այցելելու, որովհետև կա մեկը, որն ասում է՝ Արցախը Ադրբեջան է և վերջ։

Մեզ հաճախ են հարցնում՝ ինչո՞ւ եք միայն քննադատում, լավ բան չեն արե՞լ այս իշխանությունները։ Լավ բա՞ն։ Պատերազմներում անմահացած հարյուրավոր տղաներ չունեն մահվան օր։ Որպես մահվան օր են նշում վերջին հեռախոսազրույցի օրը։ Հարյուրավորները չունեն շիրիմներ, մինչ օրս համարվում են անհետ կորած, ընդ որում՝ շատերի դեպքում տարբեր պատմություններ հուշում են, որ նրանք զոհվել են։ Հարյուրավոր տղաներին մայրերը չեն կարող անգամ ծաղիկ տանել, նրանք մնացել են Արցախում։ Ամենասարսափելին՝ շատերի մայրերը տեսել են կադրերը, թե ինչպես է թշնամին իրենց որդիների գերեզմանները քանդում։ Հարյուրավոր ծնողներ ստիպված են եղել վերահուղարկավորել իրենց որդիների մասունքները, մի դեպքում՝ շփոթմունք է եղել, և նրանց այլ զինծառայողի մասունքներ են փոխանցել, մյուս դեպքում՝ ԴՆԹ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել արդեն հուղարկավորված տղաների մասունքներ։ Հարյուրավոր ընտանիքներ չեն կարողացել մի վերջին անգամ համբուրել իրենց որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։ Կարոտ են մնացել անգամ դրան։

Մենք կարող էինք խոսել դիվանագիտության, տնտեսության, գյուղատնտեսության, կրթության և մյուս ոլորտներում այս իշխանությունների գրանցած անհաջողությունների, ձախողումների մասին։ Բայց դուք դրանց մասին առանց մեզ էլ գիտեք։ Չէ, լավ չենք ապրում վերջին տարիներին, շարունակվող գնաճը և միայն թղթի վրա առկա տնտեսական աճը՝ վկա։ Մարդիկ կորցնում են իրենց այգիները մշակելու հնարավորությունը կա՛մ վարելահողերի՝ թշնամու վերահսկողության տակ անցած լինելու, կա՛մ օր օրի թանկացող պարարտանյութերի, գյուղատնտեսական տեխնիկայի և այլնի պատճառով։ Դպրոցներ են փակվում սահմանամերձ համայնքներում։ 229 դպրոց։ Դա ուղիղ հարված է բոլոր այն՝ հիմնականում գյուղական համայնքներին, որտեղ դրանք փակվում են։ Հերթական դատարկված գյուղերն ենք ունենալու։ Մի իրականության մեջ ենք ապրում, երբ երկրի ղեկավարն ու այլ պաշտոնյաներ թիրախավորում են Եկեղեցին, ազգային արժեքները, ծաղրում են հայրենասիրությունը, փոխում են Սահմանադրությունը, ուրանում են Ցեղասպանության զոհերին։ Սա լավ ապրել չէ, սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է «Կրիստալ» փաթեթի մասինԳյումրիում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՈ՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո․ ԱբրահամյանԱՄՆ-ը հետաքննում է Իրանում հարսանիքին հասցված հարվածըՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ Փրկարարի օրվա առթիվ ուղերձըԻնչ խմորումներ են Աբովյան համայնքի շուրջ. հեղինակության փնտրտուք․ «Ժողովուրդ»Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է«Իրավունք». Արցախյան գեներալ-բիզնեսմենները անհասանելի են արցախահայերի համար «Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար«Իրավունք». «Անիմաստ ՌԴ-ին քլնգելուց ոչ մի օգուտ չկա». Ինչ է զգուշացրել Փաշինյանը թիմակիցներին«Հրապարակ». Կրթել չստացվեց, որոշել է պատժել «Իրավունք». Լիլիթ Մակունցը որոշում ունի«Հրապարակ»․ Բանակում կրքեր են բորբոքվել «Հրապարակ»․ Այլեւս մոդայիկ չէ Արցախի պետական միջոցառումներին գնալը Ինչպես է փոխվել արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի ունեցվածքը մեկ տարում․ ԺողովուրդՓաշինյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է փնտրում. ում է առաջարկվել․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Արևմուտքն էլ է պայմաններ դնում ՀԷՑ-ի պետականացումը մոտենում է հանգուցալուծմանը․ ընկերությունը կգրանցվի 100% պետական սեփականություն․ «Ժողովուրդ»Վենսը պայման է դրել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու համար Կարիերայի առաջընթաց սեպտեմբերին. կենդանակերպի այս նշաններին սպասում է անհավանական հաջողություն Սեպտեմբերի 4-ին և 7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Բժիշկը զգուշացրել է սննդի հետ օղի խմելու վտանգների մասին Ֆրանսիան ապրել է 1900 թվականից ի վեր ամենաշոգ և ամենաարևոտ ամառը Փրկարար ծառայությունը զգուշացնում է ԳյումրեցիներինՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ուժգին երկարաշարժ` Միացյալ Նահանգներում Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը Նիկոլի դատախազի ու իշխանության սրտի դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արթուր Սարգսյանի տնային կալանքը 2 ամիս եւս երկարաձգվեց. ՄանուկյանՊատրաստեք գրպաններն ու դրամապանակները. կենդանակերպի այս նշանները սեպտեմբերի սկզբին հանկարծակի կհարստանան Գազանջատումներ կլինեն Կենդանակերպի այս նշաններ շատ շուտով կլինեն 7-րդ երկնքում Նարեկ Նալբանդյան, շնորհավորում եմ, ձեզ օգտագործեցին, շուտով կգան ձեր հետևից էլ․ Նինա Կարապետյանց (Տեսանյութ)ՌԴ Պետդումայում զգուշացրել են Գյումրիի ռազմաբազայի դուրսբերման ռիսկերի մասին Գոռ Հակոբյանը հրապարակել է քայլակով տեղաշարժվող որդու լուսանկարները Ցանկացել է առեւանգել մի քանի հոգու Ռուսական ռազմաբազան դուրս բերեն՝ չենք առարկի․ Փաշինյան․ Կիպրոսի գործով 3 ադրբեջանցի է ձերբակալվել (տեսանյութ) Պուտինը հենց իր դեմքով է դուրս եկել Փաշինյանի դեմ․ նրան «կանչել են» ՄոսկվաԶովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Մեդվեդևը Գերմանիային կոչ է արել Ռուսաստանի հետ առճակատման չգնալ
Ամենադիտված