Հայտնի է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների ամսաթիվը
Աշխարհ
ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները տեղի կունենան մարտի 21-ին՝ Մայամիում։ Այս մասին հաղորդում է РБК-Украина-ն։
ԱՄՆ-ն բանակցություններին կմասնակցեն նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը և գործարար Ջարեդ Քուշները։
«Օբշչեստվեննոյե» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ հանդիպմանը Ուկրաինան կներկայացնեն Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ