Ուկրաինան կարող է ընտրությունների պատճառով` կոնֆլիկտի մեջ հայտնվել ԱՄՆ-ի հետ
Աշխարհ
Ուկրաինան կարող է հակամարտության մեջ հայտնվել Միացյալ Նահանգների հետ, եթե հրաժարվի նախագահական ընտրություններ անցկացնելուց, հաղորդում է The Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Դուբովիկին։
Պաշտոնյայի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է Վերխովնա Ռադային օրինագիծ ներկայացներ մինչև մարտի վերջ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Սակայն վերջնաժամկետը այժմ հետաձգվել է մինչև մայիսի վերջ, մինչդեռ Միացյալ Նահանգները պնդում է ընտրությունների անցկացման վրա։
«Գիտե՞ք, թե ինչ օրինակ բերեցին մեզ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմը։ Նրանք ասացին. «Մենք ընտրություններ անցկացրինք քաղաքացիական պատերազմի ժամանակ, ուրեմն ինչո՞ւ դուք չեք կարող»»։,- ասել է Դուբովիկը։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ