Իրանը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել իր հարևանների հետ․ Փեզեշքիան
Աշխարհ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան մուսուլմանական երկրներին ուղղված իր ուղերձում, հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ հակամարտության մեջ մտնել հարևանների հետ։
«Դուք մեր եղբայրներն եք, մենք մտադիր չենք հակամարտության մեջ մտնել ձեզ հետ», - գրել է Փեզեշքիանը X ցանցում Ռամադանի ավարտի կապակցությամբ արված իր ուղերձում։
Նրա խոսքով՝ Իրանի և հարևան մուսուլմանական երկրների միջև առճակատումից միայն Իսրայելն է շահում։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։
Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Թեհրանը պնդում է, որ իր պատասխան հարվածները ուղղված են միայն այն օբյեկտներին, որոնք օգտագործվել են Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ