ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել է Իրաքի հետախուզության սպա
Աշխարհ
Իրաքի հետախուզության սպա է զոհվել Բաղդադում հետախուզական գործակալության գլխավոր գրասենյակի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով, հաղորդում է INA լրատվական գործակալությունը։
Հետախուզական գործակալության տվյալներով՝ «սպա է զոհվել հանցավոր խմբավորումների կողմից իրականացված հարձակման հետևանքով», և ահաբեկչական հարձակման մասնակիցները «կենթարկվեն պատասխանատվության և կստանան իրենց արժանի պատիժը»։
Նախկինում հաղորդվել էր, որ Իրաքի հետախուզության գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Բաղդադի արևմտյան հեղինակավոր Մանսուր թաղամասում, ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարվածի։


















































Ամենադիտված
Մարտի 20-ին կդադարեցվի ջրամատակարարումը. հասցեներ