«Իրանի հետ երկխոսությունն այլընտրանք չունի». Պան Գի Մուն
Աշխարհ
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Իրանը դեռ պետք է ապացուցի, որ իր միջուկային ծրագիրը իրոք նախատեսված է խաղաղ նպատակներով։
Նա նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) վերջին գնահատականները վկայում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ռազմական նպատակներով է իրականացվում։
ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Դավոսում, երկխոսության բոլոր կողմերին խնդրի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու կոչ է արել։
«ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն Իրանի միջուկային խնդրի հետ կապված արդեն հինգ բանաձև է հաստատել, որից չորսը եղել են Իրանի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու շուրջ։ Այժմ, կարեւոր է, որ Իրանն այդ հաստատված բանաձևերը ամբողջությամբ կատարի։ ՄԱԿ–ի անդամ բոլոր երկրները քաղաքական և իրավական պարտավորություններ են ստանձնել Անվտանգության խորհրդի ընդունած բոլոր բանաձևերը կատարելու համար», - ասել է Պան Գի Մունը։
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ավելացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի խաղաղ կարգավորումն երկխոսության միջոցով այլընտրանք չունի, հաղորդում է MIGnews.com–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ